Դեպքի վարում

Սոցիալական դեպքի վարումն անձի սոցիալական կարիքների առկայության պայմաններում պլանավորման եղանակով այդ կարիքներին համարժեք ահրաժեշտ աջակցության տրամադրումը կազմակերպելու և համակարգելու գործընթացն է, որում միավորվում են սոցիալական դեպք վարողի կազմակերպության և սոցիալական համագործակցության ցանցի անդամ այլ կազմակերպությունների և անհատների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունները, այդ թվում՝ դրամական օգնությունները: Դեպքի վարումը հիմնականում ընդգրկում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ այդպիսի իրավիճակում հայտնվելու վտանգի տակ գտնվող անձանց, սոցիալական հոգածության ապահովման համար հնարավոր բոլոր միջոցառումների կազմակերպումը: Դեպքի վարման ընթացքում տրամդրված համալիր սոցիալական ծառայությունները հնարավորինս պետք է ներառեն հաճախորդի կարիքների ողջ բազմազանությունը և հաշվի առնեն այդ կարիքների փոփոխությունը ժամանակի ընթացքում: 
Դեպք վարողը՝
  • Աջակցում է հաճախորդներին և նրանց մասին հոգ տանող անձանց, հաղթահարելու որոշակի ընթացակարգերի կամ սահմանափակ անձնական ռեսուրսների հետ կապված, այդ թվում՝ տնտեսական և մշակութային բնույթի խոչընդոտները, ինչպես նաև օգտվելու անհրաժեշտ սոցիալական ծառայություններից, 
  • Հետևում է տարբեր մարմինների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունները պատշաճ, ժամանակին տրամադրելու գործընթացին, 
  • Իրականացնում է դեպքի վարման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր պաշտոնի անձնագրով նախատեսված այլ գործառույթներ: 
Դեպքի վարումը սկսվում է սոցիալական կարիքների գնահատման հիման վրա:
Սոցիալական կարիքների գնահատումն իրենից ենթադրում է հաճախորդի սոցիալ-կենցաղային, սոցիալ-տնտեսական, ընտանեկան պայմանների, նյութական ապահովվածության վիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության հավաքագրում, օբյեկտիվ և մասնագիտական գնահատումների և համապատասխան անձանց սուբյեկտիվ գնահատականների համադրում:
Սոցիալական կարիքների գնահատման ընթացքում ձեռք բերված տեղեկությունները չեն կարող օգտագործվել դրանց ձեռքբերման նպատակից զատ այլ նպատակներով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հարգելի՛ այցելու, եթե դուք կամ Ձեր ընտանիքի անդամը հայտվել եք կյանքի դժվարին իրավիճակում, կամ գիտեք այդպիսի իրավիճակում հայտնված որևէ երրորդ անձի, կարող եք մեր մասնագետին տեղեկատվություն հաղորդել: Վերոհիշյալ տեղեկությունների հիման վրա անհրաժեշտության դեպքում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրականցվի դեպքի վարում, կտրվի պարզաբանում:
Մեր կայքի անկացած այցելու կարող է համոզված լինել, որ դա գաղտնի տեղեկատվություն է լինելու և հասանելի է լինելու միայն համակարգի համապասխան աշխատակիցներին: