Գործատու

Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը 
Լիազորված մարմինը զբաղվածության պետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ և մշտական հարաբերությունների հաստատման, հետևողական ընդլայնման, խորացման և հետադարձ կապի ապահովման միջոցով: 
Զբաղվածության պետական կարգավորման ոլորտում գործատուներն իրավունք ունեն` 
  • աշխատուժի ազատ ընտրության, 
  • իրենց մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տրամադրելու տեղեկություններ լիազորված մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և եղանակով, 
  • լիազորված մարմնից զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության ստացման, 
  • «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության ստացման., 
  • աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս պետական աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: 
Լիազորված մարմնի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:
Գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրով ուղարկելով ուղեգրելով գործատուի մոտ: Գործատուները զանգվածային ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Ներկայացնում ենք նաև Զբաղվածության պետական գործակալության հետ համագործակցության հուշագիր կնքած աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների ցանկը՝

1.«Ակսեպտ» կադրային կենտրոն
Հասցե՝ Թամանյան 5, գրասենյակ 2, հեռ. 58-49-45, 094 58-49-45, 099 58-49-45, info@accept.am 
Վեբկայք՝ www.accept.am

2. «Էկոնոմիկա և իրավունք տեղեկատվական հետազոտական կենտրոն» ՍՊԸ
Հասցե՝ Բաղրամյան 24 դ, 6-րդ հարկ, հեռ. 54-24-81, 077 54-24-81 economcentr@gmail.com 
Վեբկայք՝ www.ilc.am 

3. «Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե՝ Կոմիտաս 51, հեռ. 23-80-02, 23-40-92, 099 72-73-55, 055 72-73-54 
էլ.-հասցե՝ gorts.bolorin@mail.ru 
Վեբկայք՝ www.gortsbolorin.am 

Հարգելի´ գործատուներ, մենք կարևորում ենք Ձեր մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացման հարցում: