Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում

Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման ծրագրի նպատակն ունկնդրին աջակցելն է աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում։
Ծրագրի շահառուներն են` գործազուրկները, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձինք, աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձինք:
«Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպության կողմից շահառուների համար կազմակերպվում է մասնագիտական պատրաստում մինչև 6 ամիս տևողությամբ, վերամասնագիտացում և որակավորման բարձրացում` մինչև 3 ամիս տևողությամբ:
Ունկնդրին` իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք (բացառությամբ Երևան քաղաքի վարչական շրջանների) մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը: Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը զբաղվածության: Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի, ընդ որում, եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ անձանց, ավելի վաղ հաշվառվածներին՝ ըստ հաշվառման հերթականության: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:
Եթե ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող շահառուների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի` տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել երկար ժամկետով հաշվառված անմրցունակ անձանց:
Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված գործազուրկներին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով, որի վճարման գործընթացն իրականացնում է տարածքային կենտրոնը:
Ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 70%-ը պետք է լինեն գործազուրկներ, 10%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք:
Ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 17.5%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. ուսուցումն ավարտելուց հետո 3 ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված և 6 ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանց թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկվածների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով:

Կարող եք դիտել նաև զբաղվածության կարգավորման հետևյալ ամենամյա պետական ծրագրերը՝
  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում, 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: