Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով` գյուղացիական տնտեսություններին աջակցելը: 
Ծրագիրն առաջնահերթության կարգով իրականացվում է` 
  • գյուղացիական տնտեսության` բնական պատճառներով ստացած վնասների վերականգնման համար, 
  • բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում: 
Ծրագրում ընդգրկման ենթակա են` 
  • գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձը, որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, 
  • հող օգտագործողի ընտանիքի 16-63 տարեկան գործունակություն ունեցող անդամները, որոնք որպես աշխատանք փնտրող հաշվառվել են տարածքային կենտրոնում, 
  • տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձը, որը ծրագրի շրջանակներում աշխատանքային պայմանագրով` որպես վարձու աշխատող, կամ քաղաքացիաիրավական պայմանագրով` որպես որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ներգրավվում է հող օգտագործողի գյուղացիական տնտեսության աշխատանքներում: 
Հող օգտագործողին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա՝ 
  • ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան նպաստ, 
  • ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս, 
  • ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է: 
Հող օգտագործողների վերաբերյալ տեղեկատվությունը (գյուղական համայքի անվանումը, հող օգտագործողի անունը, ազգանունը, (հայրանունը), անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, տարիքը, փաստացի բնակության վայրը, ընտանիքի 16-63 տարեկան գործունակ անդամների թիվը, ընտանիքի անչափահաս երեխաների թիվը, ընտանիքի հաշմանդամություն ունեցող անձանց թիվը) գործակալությանը տրամադրվում է նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարանից ստացվելուց հետո եռօրյա ժամկետում: 
Ծրագրի առավելագույն տևողությունը 3 ամիս է: 
Ծրագրում ընդգրկված հող օգտագործողին մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել չորս հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` պարտադիր կուտակային վճարը: Ծրագրում ընդգրկված հող օգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար գործատու հանդիսացող հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար չորս հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` պարտադիր կուտակային վճարը: 
Ծրագրի շրջանակներում աշխատանքի ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար (բացառությամբ ծրագրում ընդգրկված հող օգտագործողի ընտանիքի անդամի), գործատու հանդիսացող հող օգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար երկու հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` պարտադիր կուտակային վճարը: 
Ծրագրի շրջանակներում ներգրավված և քաղաքացիաիրավական պայմանագրով հող օգտագործողի համար ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձին մատուցված ծառայությունների կամ կատարված աշխատանքների դիմաց վճարելու համար հող օգտագործողին տրվում է փոխհատուցում` մեկ աշխատանքային օրվա համար երկու հազար դրամ: 
Մեկ ծրագրի արժեքը չի կարող գերազանցել երեք հարյուր հիսուն հազար դրամը: 
Ծրագրում ընդգրկված անձանց ստացած եկամուտը ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ որպես եկամուտ չի հաշվարկվում: 

Կարող եք դիտել նաև զբաղվածության կարգավորման  հետևյալ ամենամյա պետական ծրագրերը՝
  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում, 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: