Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում

Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման ծրագրի նպատակը ձեռք բերած մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող գործազուրկի` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորվելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է: 
Ծրագրի շահառուներն են` գործազուրկները, աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձինք: 
Գործազուրկը մեկ անգամ կարող է մասնակցել ծրագրին` առավելագույնը 3 ամիս տևողությամբ, մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո` առավելագույնը 3 տարվա ընթացքում: Եթե գործազուրկների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրով նախատեսված շահառուների թիվը, ապա ծրագրում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է առավել պահանջարկ ունեցող մասնագիտությամբ գործազուրկներին, իսկ նույն մասնագիտությամբ գործազուրկներից` ավելի վաղ հաշվառվածներին՝ ըստ հաշվառման հերթականության: 
Ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 80%-ը պետք է լինեն գործազուրկներ: 
Ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 18%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. պրակտիկան ավարտելուց հետո 3 ամսվա ընթացքում աշխատանքի տեղավորված և 6 ամսվա ընթացքում աշխատանքից ազատված անձանց թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկվածների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով: 
Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից վճարվում է` 
  • գործազուրկին աշխատավարձ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, 
  • գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին` նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան սույն կետում նշված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, 
  • գործատուին գումար` գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը փոխհատուցելու համար: 

Կարող եք դիտել նաև զբաղվածության կարգավորման  հետևյալ ամենամյա պետական ծրագրերը՝
  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում, 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: