Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրման ծրագրի նպատակն է գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը: Ծրագրի շահառուներն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են: 
Ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 30%-ը պետք է լինեն գործազուրկներ, իսկ 50%-ը`հաշմանդամություն ունեցող անձինք: 
Ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 19.4%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. ծրագիրն ավարտելուց հետո ծրագրում ներառվածների և 1 տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկված շահառուների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով: 
Ուղեկցողի համար ուղեկցողի կարիք ունեցող անձանց տրվում է աշխատավարձի փոխհատուցում մինչև վեց օրացուցային ամիս ժամկետով, ամսական կտրվածքով` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Աջակցությունը տրամադրվում է ամսվա լրիվ աշխատած օրերի համար, ընդ որում, ոչ լրիվ աշխատած ամսվա համար փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է` փոխհատուցման ամսական գումարը բաժանելով տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվի վրա և բազմապատկելով լրիվ աշխատած օրերի թվով: Ուղեկցողի կարիք ունեցող անձը, բանկային հաշիվ չունենալու դեպքում, եռօրյա ժամկետում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հայտարարություն իր բանկային հաշվի տվյալների մասին: 
Տարածքային կենտրոնն աջակցություն տրամադրելու նպատակով բանակցում է համապատասխան թափուր աշխատատեղի հայտը ներկայացրած գործատուի հետ` ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձի մասնակցությամբ: Եթե գործատուն համաձայնել է հարմար աշխատանքի ընդունել մեկից ավելի անմրցունակ անձանց, ապա տարածքային կենտրոնի և տվյալ գործատուի միջև կնքվում է մեկ պայմանագիր: 
Աջակցությունը դադարեցվում է գործատուի և անմրցունակ անձի միջև կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից կամ անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտով նախատեսված ժամկետի ավարտից շուտ աշխատանքային հարաբերությունները դադարելու դեպքում, գործատու իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող գործատուի գործունեության դադարեցման դեպքում և անմրցունակ անձի մահվան դեպքում: 

Կարող եք դիտել նաև զբաղվածության կարգավորման  հետևյալ ամենամյա պետական ծրագրերը՝
  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում, 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: