Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրման ծրագրի նպատակը փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն ու աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը: 
Ծրագրի շահառուները` աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք, գործազուրկները, ծրագրում կարող են ընդգրկվել մեկ անգամ: 
Ծրագրում ընդգրկված անձանց կայուն զբաղվածության միջին հանրապետական գործակիցը կկազմի 90%, որը հաշվարկվում է հետևյալ ձևով. ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների և նրանցից` 1 տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրածների թվի տարբերությունը բաժանվում է ծրագրում ընդգրկված շահառուների ընդհանուր թվի վրա և արտահայտվում է տոկոսով: 
Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն արժեքը մեկ միլիոն դրամ է: 
Տվյալ տարվա ընթացքում իրականացվող ծրագրում ընդգրկվողների առնվազն 50 տոկոսը պետք է լինեն գործազուրկներ, իսկ 30 տոկոսը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող գործազուրկներ: 
Տարածքային կենտրոնը ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անմրցունակ անձանց ցուցակը ներկայացնում է գործակալություն՝ ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը: 
Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված ցուցակները և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ՝ ՓՄՁ ԶԱԿ: 

Նախարարությունը ՓՄՁ ԶԱԿ-ի հետ կնքում է ծրագրի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ համագործակցության վերաբերյալ պայմանագիր, համաձայն որի` 
  1. ՓՄՁ ԶԱԿ-ը տրամադրում է գործակալության կողմից ուղարկված անմրցունակ անձանց` ծրագրի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն` խորհրդատվություն, ուսուցում, ձեռնարկատիրական գործունեության գործարար ծրագրի մշակում,
  2. ՓՄՁ ԶԱԿ-ը տրամադրում է գործակալության կողմից ուղարկված անմրցունակ անձանց` ծրագրի շրջանակներում ակնկալվող ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցությունն անմրցունակ անձին տրամադրվում է` 
  • ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող Սկսնակ գործարարներին աջակցության ծրագրի շրջանակներում` դրա իրականացման ժամանակացույցին համապատասխան, 
  • ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող Սկսնակ գործարարներին աջակցության ծրագրի շրջանակներից դուրս` ծրագրով նախատեսված միջոցներից ՓՄՁ ԶԱԿ-ին տրամադրված հատկացման հաշվին աջակցություն կարող են ստանալ անմրցունակ անձանց ոչ ավելի, քան 25 տոկոսը.  ՓՄՁ ԶԱԿ-ի գնահատման հանձնաժողովը եզրակացություն է տալիս անմրցունակ անձի գործարար ծրագրի վերաբերյալ. 
      4. ՓՄՁ ԶԱԿ-ի գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է համապատասխան տարածքային կենտրոնի մեկ ներկայացուցիչ. 
      5. ՓՄՁ ԶԱԿ-ը ամսական պարբերականությամբ էլեկտրոնային հաշվետվություններ է ներկայացնում գործակալություն` սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունների վերաբերյալ: 

Տարածքային կենտրոնի կողմից տրամադրվող աջակցությունը ներառում է հետևյալ ծախսերի փոխհատուցումը` 

  • ծրագրում որպես վարձու աշխատողներ ներգրավված անձանց անվանական աշխատավարձի 25 տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ վարձու աշխատողի համար «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը՝ երկու տարի ժամկետով, ամսական կտրվածքով. 
  • ծրագրով անմրցունակ անձի կողմից հիմնական միջոց հանդիսացող սարքավորումների ձեռքբերման նպատակով այդ սարքավորումների ընդհանուր արժեքի 50 տոկոսը՝ միանվագ: 
Կարող եք դիտել նաև զբաղվածության կարգավորման  հետևյալ ամենամյա պետական ծրագրերը՝
  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում, 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: