Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման ծրագրի նպատակն է անմրցունակ անձանց ակտիվացումը, ինքնուրույն աշխատանքի տեղավորվելուն նպաստելը և այդ ճանապարհով կայուն զբաղվածության ապահովումը: 
Այցելության ծախսերի փոխհատուցումը տրամադրվում է ամսական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով աշխատանք փնտրող անձին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվող ուղեգրերով գործատուներին այցելության դեպքում: 
Ուղեգրով գործատուին այցելության համար անմրցունակ անձին տրամադրվում է այցելության ծախսերի փոխհատուցում` յուրաքանչյուր այցելության համար 2000 դրամ: Անկախ գործատուներին այցելությունների քանակից` յուրաքանչյուր օրացուցային ամսվա ընթացքում գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցման համար տրվող գումարի չափը չի կարող գերազանցել 18000 դրամը: 
Այցելության ծախսերի փոխհատուցման ծրագրում անմրցունակ անձը կարող է ընդգրկվել մեկ անգամ` առավելագույնը երեք ամիս տևողությամբ, ընդ որում, ամիսները հաշվարկվում են անընդմեջ` սկսած այցելության ծախսերի փոխհատուցման ծրագրում ընդգրկելու օրվանից: 
Կարող եք դիտել նաև զբաղվածության կարգավորման  հետևյալ ամենամյա պետական ծրագրերը՝
  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում, 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: