Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում

Աշխատանքի տոնավաճառի կազմակերպման ծրագրի նպատակը գործատուի և աշխատանք փնտրողի անմիջական հաղորդակցման միջոցով աշխատանք փնտրողի կայուն զբաղվածությունը և գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղի արդյունավետ համալրումը ապահովելն է: Ծրագրի շահառուներն են աշխատանք փնտրողները և գործատուները: Զբաղվածության պետական գործակալությունը կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ելնելով աշխատաշուկայի վերլուծության և կանխատեսման արդյունքներից: Ծրագիրը մեկօրյա միջոցառում է, որն իրականացվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով: Ծրագրի իրականացման վայրի, ժամկետի, գործատուների, օգտագործվող սարքավորումների, տպագրական նյութերի, գովազդային ծառայությունների, տրանսպորտային և այլ ծախսերի հետ կապված, ինչպես նաև ծրագրի այլ կազմակերպչական հարցերը կարգավորվում են կազմակերպության հետ կնքված գնման պայմանագրով: Կազմակերպությունը ծրագրի իրականացման օրվանից մեկ ամիս առաջ, գործակալության հետ նախապես համաձայնեցնելով, զանգվածային լրատվության, ինչպես նաև տեղեկատվության տարածման այլ միջոցներով (հանդիպումներ, հրավեր-նամակներ, թռուցիկներ, ուղեցույցներ, պաստառներ և այլն) հրապարակում է տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ` նշելով իրականացման վայրը, ժամկետը, կազմակերպության տվյալները (անվանումը, հեռախոսը): Այդ տեղեկատվությունը փակցվում է նաև տարածքային կենտրոնի տեսանելի վայրում: Տարածքային կենտրոնը պայմանագիրն ստանալուց հետո, որպես ծրագրի նախապատրաստական աշխատանք, կազմում է աշխատանք փնտրողների հետ հանդիպումների և խորհրդատվական աշխատանքների իրականացման ժամանակացույց և նշանակում ծրագրի պատասխանատու: 
Աշխատանքի տոնավաճառի կազմակերպման աշխատանքներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանից


Կարող եք դիտել նաև զբաղվածության կարգավորման  հետևյալ ամենամյա պետական ծրագրերը՝
  1. Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մաuնագիտական ուuուցման կազմակերպում
  2. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում
  3. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում, 
  4. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում, 
  5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում, 
  6. Աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար աջակցության տրամադրում, 
  7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում
  8. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում, 
  9. Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 
  10. Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում: