Ընտանիք

Ամուր ընտանիքը ամուր պետականության հիմքն է: Ընտանիքը, մայրությունը, հայրությունը և մանկությունը Հայաստանի Հանրապետությունում հասարակության ու պետության հովանավորության և պաշտպանության ներքո են: Կարևորվում է հատկապես առողջ և հասարակության մեջ բարձր արժեքների հարող ընտանիքների դերը: Առողջ ընտանիքում, իհարկե, բացառվում է մեր օրերում ցավալի դարձած մի երևույթ՝ ընտանեկան բռնությունը, որին սովորաբար ենթարկվում են կանայք: Ընտանեկան բռնության երևույթը հիմնախնդիր է ոչ միայն հայ հասարակության մեջ, այլ բնորոշ է աշխարհի գրեթե բոլոր երկրներին: Բռնության դրսևորումներն ու դրանց դեմ պայքարի միջոցները ևս տարբեր են: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանեկան բռնությունը Հայաստանում հասնում է 60%-ի: Սովետական ժամանակաշրջանում նման դեպքերը քողարկված են եղել և չեն լուսաբանվել: Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանվում են և´ օրենսդրությամբ, և´ միջազգային կոնվենցիաներով, որոնք ռատիֆիկացվել են Հայաստանի կողմից: Քանի որ Հայաստանը բազմաթիվ միջազգային կոնվենցիաների (Կանանց նկատմամաբ բոլոր տեսակների դիսկրիմինացիաների նվազեցման կոնվենցիա) անդամ է, որոնք նպատակ ունեն պաշտպանել կնոջ իրավունքները, ձեռնարկվում են, որոնց միջոցով հնարավոր է պաշտպանել կանանց իրավունքները: Արդեն 2010 թվականին ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել բռնության` հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար: Համաձայան ՀՀ վարչապետի 2010թ-ի մարտի 30-ի N 213-Ա որոշման` Հայաստանում ստեղծվել է գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի ստեղծման նպատակն էր գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակումը: Միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը դարձավ քաղաքական կամքի դրսևորման քայլ, ինչը ցույց տվեց ՀՀ կառավարության` Հայաստանի Հանրապետությունում գենդերային բռնության դեմ հստակ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը: Ընտանեկան բռնության ենթարկված կանանց Երևանում և մարզերում մատուցվում են տարբեր ծառայություններ: Դրանց շարքում կարելի է առանձնացնել հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվությունը, մարդասիրական օգնության տրամադրումը (սնունդ,հագուստ,կոշիկ,անկողնային պարագաներ և այլն), ուղղորդում, գործող թեժ գիծ, ապաստարանի տրամադրում, հիմնախնդրին առնչվող դասընթացների կազմակերպում/իրազեկում, դատարանում զոհի ներկայացուցչության իրականացում, դրամական օգնության տրամադրում, անձը հաստատող փաստաթղթերի վերականգնման նպատակով աջակցություն, մասնագիտական վերապատրաստում և համակարգչային դասընթացների կազմակերպում, սոցիալական ծառայությունների մատուցում (աշխատանքի տեղավորում և այլն), հոգեշտկող և թերապևտիկ աշխատանքների իրականացում, բժշկական ծառայությունների տրամադրում, ժամանակավոր օթևանի տրամադրում և անհրաժեշտության դեպքում այլ ծառայություններ: 

Քանի որ առողջ ընտանիքներն են ձևավորում առողջ հասարակություն, հետևաբար հարկ է առանձնացնել ևս մեկ ցավալի հարց, այն է՝ մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը): Խնդրո առարկա է նաև դրա դեմ պայքարի մեխանիզմների հայտնաբերմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը: Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2002 թվականից: Այդ երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առքուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող երեք ազգային ծրագրերը. Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղափոխման և առքուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006թթ. միջոցառումների ազգային ծրագիրը» (ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 15-ի N 58-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 6-ի N 1598–Ն որոշում) և «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում): Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանությունն ու աջակցությունն արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշմամբ հաստատվել է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը»:  
Թրաֆիքինգի կանխարգելումն իրենից ներկայացնում է նպատակների և ռազմավարությունների ամբողջություն: Կանխարգելումը հնարավոր է իրականացնել մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող պետական կառույցների աշխատողների` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, անչափահասների շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման գործընթացում զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացման միջոցով: Կարևոր է նաև շահագործման ենթարկված մարդկանց օգնության տրամադրումն ու աջակցումը, խնդրի բացահայտումը և հանրության իրազեկումը: