Հասարակական կազմակերպություններ

Հասարակական Ժողովրդավարական հասարակության, հատկապես քաղաքացիական հասարակությունների քաղաքական համակարգերում կարևորագույն տեղ են զբացեղնում հասարակական կազմակերպությունները, միությունները, միավորումները և այլն: ՀԿ-ների ճյուղավորված համակարգի ձևավորումը միաժամանակ հանդիսանում է քաղաքացիական հասարակության կարևորագույն ցուցանիշներից: Հասարակական կազմակերպություննները կարող են մասնակցել պետական սոցիալական, առողջապահական, կրթական դաստիարակչական, մշակութային, մարզական և այլ հասարակական նշանակության ծրագրերի, այլ միջոցառումների: 
Ստորև ներկայացված են ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպություններ, որոնք նպատակաուղղված են հատկապես սոցիալապես ամենախոցելի խմբերի խնդիրների լուծմանը և աջակցության տրամադրմանը: Ներկայացնում ենք հասարակական կազմակերպությունների մասին հակիրճ տեղեկատվություն և դրանց հետ կապի միջոցները:

1. «Ապավեն» ԲՀԿ 
Իրականացնում է սոցիալական աջակցության ծրագրեր ՀՀ-ում և Արցախում՝ այդ թվում հաշմանդամների և հաշմանդամ ունեցող ընտանիքների, Հայրենեկան պատերազմի վետերանների համար: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Քաջազնունու փող. 1 , Հեռ.` (+374 10) 55-19-69  

2. «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ 
Առաքելությունն է՝ օգնության ձեռք մեկնել հասարակության ամենակարիքավոր անդամներին՝ միայնակ անապահով տարեցներին, փախստականներին, հաշմանդամներին և բոլոր նրանց, ովքեր խիստ կարիք ունեն կենսական աջակցության: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան 0026, Գ. Նժդեհի 42, հեռ.՝ (+374 10) 44-47-92, (+374 10) 44-47-93, (+374 10) 44-47-61, (+374 10) 44-47-32, ֆաքս՝ (+374 10) 44-47-92, կայքի հասցեն՝ www.mission.am, էլ-հասցեն՝ org@ngo.mission.am 

3. «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն ՀԿ 
Կազմակերպությունը Վարդենիս քազաքում ստեղծել է «Մանկական զարգացման կենտրոն» ուր հաճախում են հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաներ: Կենտրոնում գործում է սպորտային սարքավորումներով հագեցված համալիր, նախատեսված վերականգնողական վարժությունների և սպորտային պարապմունքների համար, գործում են նաև անգլերենի, համակարգչային, կար ու ձևի, գորգագործության, հրուշակագործության և այլ դասընթացներ, ամեն տարի կազմակերպվում է ամառային ճամբար: Երիտասարդ հաշմնդամների համար կազմակերպվում են մասնագիտական դասընթացներ: 
Հասցե՝ Հայաստան, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Իսահակայան 7, հեռ. (+374 269) 2-41-54, 2-21-61, (+374 93) 46-27-06 , (+37494) 58-11-90, էլ.փոստ` vaheast@rambler.ru
 
4. «Աստղացոլք» ՀԿ 
Կազմակերպության առաքելությունն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը: 
Հասցե՝ Հայաստան, Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, Գետափնյա 35, հեռ. (+374 265) 2-36-36, (093) 07-60-07, կայքի հասցեն՝ www.astghatsolq.org 

5. «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցացիա ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ դարձնել հաշմանդամ երեխաներին հասարակության լիարժեք անդամներ, լուծել առողջության վերականգնման, կրթության, ինտեգրացման հետ կապված հարցերը, իրավունքների պաշտպանություն, շրջակա միջավայրի հարմարեցում, ընտանիքների սոցիալական վիճակի բարելավում, ժողովրդավարական արժեքների քարոզչություն 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Չարենցի 1, հեռ.՝ (+374 10) 57-51-85, Էլ. փոստ՝ levast@netsys.am 

6. «ԱրԲես» Առողջության կենտրոն 
Հասցե՝ Հայաստան, 0012, ք. Երևան, Վ. Փափազյան փող., 32 շենք, հեռ.՝ (+374 10) 26-21-00 

7. «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ 
ԵԶՄԿ-ն մատուցում է անհատականացված ինտենսիվ ծառայություններ, որոնք հիմնված են Կիրառական վարքային վերլուծության (ԿՎՎ) ծրագրի սկզբունքների վրա: Ուսուցանվում են տարրական հմտությունները` օգտագործելով դրական խրախուսանքը, ինչը ենթադրում է մտերմիկվերաբերմունք երեխայի նկատմամբ և մշտական խրախույս ու գովասանք: Այն հմտությունները, որոնք ուսուցանվում են դասարանում, այնուհետև ընդհանրացվում են և ամրապնդվում են բնական միջավայրում, որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն գործել ևավելացնել իրենց պոտենցիալը: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Սարյան 20, հեռ.՝ (374 10) 58-07-33, կայք՝ www.aicdc.am, էլ.փոստ՝ aicdmail@yahoo.com 

8. «Զեյթուն» հաշմանդամ երեխաների ծնողների միություն 
Նպաստում է հաշմանդամ երեխաների ինտեգրացմանը, նրանց սոցիալական խնդիրները լուծելու, հաշմանդամ երեխաների ծնողների աշխատանքի տեղավորելու, կազմակերպում և անց են կացնում միջոցառումներ: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Շահսուվարյան 8ա, բն. 68, հեռ.՝ (+374 10) 23-42-27 

9. «Լուսաշող» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ 
Իրականացնում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրեր հաշմանդամ և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Արշակունյաց 56/41, հեռ.՝ (+374 10) 48-82-58, (+374 10) 55-35-24 

10. «Լիարժեք կյանք»ՀԿ
Լիարժեք կյանք բարեգործական հասարակական կազմակերպությունը նպաստում է հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանը՝ կրթական, իրավական առողջապահական, սոցիալական, հոգեբանական, տեղեկատվական ծառայությունների, հանրային քաղաքականության բարելավման և քարոզչության միջոցով: 
Հասցե՝ Հայաստան, ք. Ստեփանավան, Գարեգին Նժդեհի 17/23ա, հեռ.՝ (056) 2-20-58, Էլ.-փոստ՝ fulllife@infocom.am, վեբկայք` www.fulllife.am 

11. «Կամք և կորով»ՀԿ 
Վատ լսող երիտասարդների մշակութային զարգացմանն ուղղված գործունեություն: Կազմակերպել է մնջախաղի «Օասիս» թատրոնը և կերամիկայի աշխատանքների ստուդիա, որի մասնակիցներն են վատ լսող երիտասարդները: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Եզնիկ Կողբացի 69, (Իրավաբ.հասցեն Երևան,Կոմիտաս 19, բն.41), հեռ.՝ (+374 10) 53-85-41, (+374 10) 30-29-70, Էլ-փոստ՝ markamk@yahoo.com, kamkorov@netsys.am 

12. «Հայաստանի երեխաների ասոցացիա» ՀԿ 
Կազմակերպությունն իրականացնում է սոցիալական, առողջապահական և կրթական ծրագրեր, զբաղվում է հաշմանդամ երեխաների իրավական պաշտպանությամբ: ՀԿ-ն Կազմակերպում է հաշմանդամ երեխաների վիրահատությունների իրականացումն արտերկրում, ունի վերականգնողական կենտրոն, ուր մատուցվում են անվճար ծառայություններ, կազմակերպու և իրականացնում է հաշմանդամ երեխաների խնամք տնային պայմաններում: 
Հասցե՝ Հայաստան, ք.Երևան, Տիգրան Մեծի 51, հեռ.՝ (+374 10) 57-33-56, 

13. «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ միավորել վատ լսող և դժվարությամբ խոսող մարդկանց, ապահովել նրանց աշխատանքով, աջակցել կրթություն ստանալու գործում: 
Հասցե՝Հայաստան, 0002, Երևան, Եզնիկ Կողբացու փող., 75 շենք (Կենտրոն վարչ. շրջան Երևանում), Հեռ.՝ (+374 10) 53-82-64, 53-35-36 , Էլ.փոստ՝ armdeafsociety@gmail.com, Վեբկայք՝www.deaf.am 

14. «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ աշխատատեղերի ստեղծում, կույր և վատ տեսնող մարդկանց ստեղծագործական ունակությունների բացահայտում։ ՀԿ-ին կից գործում են 15 ձեռնարկություններ (ներկայումս՝ 512%-ով)։ Կազմակերպության ջանքերի շնորհիվ շահառուների համար կառուցվեցին բնակելի տներ։ 
Հասցե՝ Հայաստան, ք.Երևան, Իսահակյան 18, Հեռ.՝ (+374 10) 54-18-45, (+374 10) 56-05-21, (+374 10) 56-80-91, Էլ. փոստ՝ armblind2000@yahoo.com 

15. «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ խուլ և վատ լսող երեխաների ինտեգրացում, վատ լսող երեխաների հայտնաբերում, որակյալ լսողական սարքերով ապահովում, բանավոր խոսքի զարգացում, հանրակրթական դպրոցին պատրաստում: 
Հեռ.՝ (+374 10) 23-19-53, էլ. փոստ՝ surdoam@yahoo.com 

16. Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ բնակչության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված մոնիտորինգների, իրազեկության քարոզարշավների և այլ միջոցառումների անցկացում։ Հայաստանում գործող մշակութային, կրթական, առևտրային և այլ օբյեկտների՝ հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում՝ անվասայլակից օգտվող) համար ֆիզիկական մատչելիության ապահովում։ Բնակչության խոցելի խմբերի՝ երկրի հասարակականքաղաքական կյանքում մասնակցության ակտիվացում, զբացվածության խթանում, իրավաբանական և հոգեբանական աջակցություն։ Հայաստանի օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին: 
Հեռ.՝ (+374 10) 52-21-70, էլ.-փոստ՝ unison@unison.am, վեբկայք՝www.unison.am 

17. «Հոգեկան առողջության հիմնադրամ» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետների՝ հոգեբանների, հոգեբույժների, սոցիոլոգների գործունեության համակարգում, մարդկանց հոգեկան առողջության բարելավում: 
Հեռ.՝ (+374 10) 54-45-04, էլ.-փոստ՝ mhf@mentalhealth.am, վեբկայք՝ www.mentalhealth.am 

18. «Հույսի Կամուրջ» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ աջակցել հաշմանդամ երեխաների սոցիալահոգեբանական վերականգնմանը, մատչելի դարձնել նրանց համար ուսումը հանրակրթական դպրոցներում, բարձրացնել հասարակության իրազեկությունը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ և փոխել հաշմանդամ երեխաների նկատմամբ վերաբերմունքը, քարոզչության միջոցով կրթել հաշմանդամ երեխաների ծնողներին, իրազեկել նրանց երեխաների իրավունքների վերաբերյալ: 
Հեռ.՝ (+374 10) 58-91-86, էլ.-փոստ՝ bridge@arminco.com, վեբկայք՝www.bridgeofhope.am 

19. «Հույսի և հավատի օջախ» ՀԿ
Ստեղծել է հաշմանդամների ֆիզիկական վերականգման կենտրոն: 
Հասցե՝ Հայաստան, Սյունիքի մարզ, ք.Կապան, Ավետիսյան փողոց, թիվ 8 մանկապարտեզ, հեռ.՝ (374 285) 2 20 62, էլ. Փոստ՝ huysevha@freenet.am 

20. «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե»
Առաքելություն/Գործունեություն՝ Ազգային հաշմանդամային սպորտի զարգացում, մասնակցություն միջազգային մրցույթներում, սպորտային մրցույթների կազմակերպում և անցկացում: 
Հեռ.՝ 091-40-93-46, (+374 10) 56-07-07, էլ. փոստ՝ pyunic@arminco.com 

21. «Հույսի մեծամոր» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ Պաշտպանել հաշմանդամների և նրանց ընտանիքների իրավունքները, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակության մեջ; Մշտապես զարգացնել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողություններն ու հզորությունները` առաջադրված նպատակին հասնելու համար: Հաշմանդամ երեխաների ծնողների կրթություն,ծնողական փոխօգնության խմբերի ստեղծում և նրանց կարողությունների հզորացում: 
Հեռախոս՝ 077-90-11-88, էլ.փոստ՝ huysimetsamor@yahoo.com, վեբկայք` huysimetsamor.blogspot.com 

22. «Ձայնալարերը հեռացվածների միավորում»ՀԿ
Հասցե՝ Հայաստան, Երևան, Ահարոնյան փող., 5 շենք, (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան Երևանում), հեռ.՝ (+374) 55-24-53-83 (բջջ.) 

23. Մանկական Զարգացման հիմնադրամ 
Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխաների, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը, նրանց առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն, առաջարկել մասնագիտական ծառայություններ` աջակցելով խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին, նպաստել մեթոդաբանական բազայի հարստացմանը` մշակելով նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների, մանկավարժների, ծնողների համար: 
Վեբ-կայք` www.wvarmenia.am, էլ. փոստ՝ cdc@wvi.org , հեռ. (+374 10) 73-91-48, ֆաքս: (+374 10) 74-91-48 

24. «Մարիամ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ 
Հ/Կ-ն գործում է Կանազ մշակույթի կենտրոնի տարածքում, որտեղ կրթվում են նաև մտավոր հապաղումներով հաշմանդամ երեխաներ: Իրագործում են ծրագրեր ուղղված հաշմանդամ երեխաների առողջության, կրթական և սոցիալական վիճակի բարելավմանը: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Ազատության 19, «Կանազ» մշակույթի կենտրոն, 1 հարկ, հեռ. (+374 10) 26-08-47, (+374 93) 50-49-97 

25. «Նաիրի» ՀԿ 
Իրականացնում է հումանիտար ծրագրեր հաշմանդամ երեխաների և նրանց ընտանիքների համար: Նորաստեղծ կազմակերպություն է: 
Հասցե՝ Հայաստան, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Աբովյան 137, հեռ. (+374 237) 6-71-79, էլ. Փոստ՝ armavirnairi@mail.ru 

26. «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների միություն ՀԿ 
Կազմակերպության կենտրոնում գործում են նկարչական, անգլերենի, թատերական, (տիկնիկայաին թատրոն), կերամիկայի, կար ու ձևի խմբակներ, ուր անվճար հիմունքներով հաճախում են ինչպես հաշմանդամ երեխաները, այնպես էլ ոչ հաշմանդամ երեխաներ: Ֆինանսական աջակցություն են ցույց տալիս նաև վիրահատության կարիք ունեցող երեխաներին: 
Հասցե՝ Հայաստան, ք.Երևան, Նորքի 8-րդ զ.թիվ 25 մանկ., հեռ. (+374 10) 64-18-21, (+374 91) 57-60-79 

27. «Շուշան» ՀԿ
Զբաղվում է Եղեգնաձորի հաշմանդամ երեխաների կրթության կազմակերպմամբ: 
Նորաստեղծ կազմակերպություն է: 
Հասցե՝ Հայաստան, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Սևակի 5, բն. 4,հեռ.՝ (374 281) 2-50-58, էլ.-փոստ՝ h.narine@list.ru 

28. «Ողջի» ՀԿ 
Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են՝նպաստել և պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և օրինական շահերը, իրավական , բարոյական, նյութական այլ աջակցություն ցուցաբերել հաշմանդամներին հասարակություն ինտեգրելու համար, նպաստել հաշմանդամների զբաղվածության ապահովմանը, նրանց համար, օրենքով սահմանված կարգով, աշխատատեղերի ստեծմանը, նպաստել հաշմանդամներին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը, համագործակցել հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող պետական և ոչ պետական մարմինների և կազմակերպությունների հետ, մարզում մարզաառողջարարական համալիրի ստեղծում, աջակցել հաշմանդամ շրջանավարտներին բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու հարցում: 

29. «Ջահ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ 
Հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանություն, կրթական և առողջապահական ծրագրեր: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Ազատ Վշտունի 5 նրբ. 25 տուն, հեռ. (+374 10) 36-98-15, (+374 10) 37-15-98, 055-36-98-15 

30. «Սկարպ» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ հաշմանդամների և բնակչության այլ խոցելի խմբերի առողջության պահպանության առաջնային խնդիրների լուծում, հաշմանդամային սպորտի զարգացում, մասնագիտական վերականգնում եւ զբաղվածության հարցերի լուծում: 
Հեռ.՝ (+374 10) 35-02-91, էլ. փոստ՝ skarp@freenet.am 

31. «Վահան» ՀԿ 
Կազմակերպությունն աջակցում է հաշմանդամ երեխաների րնտանիքների սոցիալական և առողջական վիճակի բարելավմանը, հաշմանդամ երեխաների ինտեգրմանը` իրականացնելով սոցիալական, կրթական, առողջական, իրավունքների պաշտպանության, մշակութային, միջնորդական ծառայություններ, տեղեկատվության տարածում: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, ՀԱԱ-1, թաղ., Շերամի փող. N 105մ/մ շենք, հեռ. (+374 10) 72-79-19, էլ.փոստ՝ vahanngo2000@rambler.ru 

32. «Փարոս» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ մշակույթին և արվեստին հաշմանդամների ներգրավվում։ Համակարգչային դասընթացների անցկացում, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվության տրամադրում։ Հաշմանդամների ինտեգրացմանն ուղղված՝ օրենսդրական բարեփոխումների լոբբինգ: 
Հեռ.՝ (+374 10) 632958, էլ.-փոստ՝ paros@web.am, վեբկայք՝www.paros.am 

33. «Փիլադելփիա» հաշմանդամ երեխաների ՀԿ 
Առաքելությունն է նպաստել հաշմանդամ երեխաների ինտեգրմանը: Կազմակերպությունում գործում են նկարչության, խեցեգործության, գորգագործության, բատիկայի,երգեցողության խմբակներ,տարբեր առարկաների դասապատրաստման ծրագրեր, մատուցվում են լոգեպեդի և հոգեբանի ծառայություններ: 
Իրագործում է «Բարի գործ» ավանդական ճամբարային ծրագիր,որի մասնաճյուղր գործում է նաև Աբովյան քաղաքում: Աբովյանում ևս մատուցվում են լոգոպեդի և հոգեբանի ծառայություններ: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Ավան Առինջ 7-րդ մ/մ , հեռ./ֆաքս (+374 10) 61-53-70 

34. «Փյունիկ» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ հաշմանդամների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական վերականգնում, սպորտային միջոցառումներին մասնակցություն՝ հաշմանդամների առողջության և կամքի ուժի ամրապնդման համար, կյանքի դժվարություններն հաղթահարելու համար անհրաժեշտ ունակությունների զարգացում, հաշմանդամների իրավունքների պաշտպանություն, հասարակայնության իրազեկության բարձրացում, հաշմանդամների պրոթեզավորում: 
Հեռ.՝ (+374 10) 56-56-07, էլ.-փոստ՝ pyunic@arminco.com, վեբկայք՝ www.facebook.com/pyunic.ngo 

35. «Փրկություն» ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ հաշմանդամ երեխաների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական, կրթական և բժշկական հիմնախնդիրների լուծում։ Շահառուներին անվճար խորհրդատվական ծառայությունների մատուցում։ Մտավոր հետամնաց երեխաների և երիտասարդների ցերեկային առօրյայի կազմակերպման կենտրոնի գործունեություն: 
Հեռ.՝ (+374 10) 42-78-50, էլ.-փոստ՝ prkutyun@ngoc.am, վեբկայք` www.prkutyun.am 

36. «HDP» հիմնադրամ 
Հիմնադրամը հանդիսանում է ոչ պետական կազմակերպություն, որը հիմնականում զբաղվում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությամբ և գյուղական hամայնքների զարգացմամբ` նոր տեխնոլոգիաների ներմուծման միջոցով: HDP հիմնադրամը, որպես հասարակական կազմակերպություն պաշտոնապես գրանցվել է Հայաստանում 2004 թ-ի մարտին: Անցած տարիների ընթացքում HDP հիմնադրամը իրականացրել է բազմաթիվ մարդասիրական, կրթական, գյուղատնտեսական եւ համայնքային զարգացման ծրագրեր: HDP հիմնադրամի առաքելությունն է ապահովել Հայաստանի բնակչության համար արժանապատիվ և խաղաղ ապրելակերպ` կրթական, մշակութային, տնտեսական, գյուղական համայնքների զարգացմանան և իրազեկության բարձրացմանն ուղղված տարրաբնույթ միջոցառումների միջոցով: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Հր. Քոչար 14, բն. 45, հեռ. (374 10) 26-17-61, Ֆաքս (374 10) 27-47-86, պաշտենական վեբ-կայք՝ www.hdpf.org , էլ. փոստ. hdpf@mail.ru 

37. «Էխո»ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ Աջակցություն հաշմանդամ երեխաներին, երիտասարդներին և նրանց ծնողներին, առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրերի իրականացում, որոնց շնորհիվ հաշմանդամ երեխաներն ու երիտասարդները կհաղթահարեն հասարակությունից մեկուսացված լինելու զգացողությունը, կինտեգրվեն ռեալ հասարակական կյանքին: 
Հեռախոս՝(+374 60) 48-94-94, (077) 58-13-15, Էլ.փոստ՝ news@ekhongoarmenia.am, info@ekhongoarmenia.am 

38. «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ 
Առաքելությունը՝ Հայկական Կարիտասի առաքելությունն է. «Սիրով և սրտացավությամբ ծառայել տարբեր խոցելի խմբերին` հարգելով յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը»: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Չայկովսկի 34, բնակարան 23, Միգրացիա և Ինտեգրացիա բաժին, Հեռ` (+374 10) 56-57-66, վեբ-կայք՝ www.mtrcarm.com, www.armenianmigrant.com, www.caritasarm.am

39. «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութային ՀԿ 
Առաքելություն/Գործունեություն՝ Բազմակողմանի միջոցառումների կազմակերպում հայ մշակույթի պահպանման համար՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը այդ միջոցառումներին: 
Հեռ.՝ 091-61-36-97, էլ. փոստ՝ sipan@nli.am 

40. «Ապագան քոնն է» ԲՀԿ 
Կազմակերպության առաքելությունն է աջակցել երիտասարդության և աճող սերնդի կրթական մակարդակի բարձրացմանը և իրազեկման մեծացմանը, երիտասարդության մշակութային և միջմշակութային կրթությանն ու դաստիարակությանը, երիտասարդության և ողջ հասարակության իրավագիտակցության խորացմանը, իրազեկվածության և մասնակցային գործընթացներին ներգրավվածության մակարդակի բարձրացմանը, սոցիալական ոլորտում առկա խնդիրների լուծմանը, կամավոր գործունեությանը, նրա կոորդինացմանը հետագա զարգացմանը, դերի և հեղինակության մեծացմանը, տարածաշրջանի երկրների երիտասարդների և հասարակությունների միջև հանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը, միջմշակութային երկխուսության ընդլայնմանը և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: 
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան 0018, Տիգրան Մեծ 36գ., բն 58, ֆաքս, հեռ.՝ (+374 10) 20-57-31, Էլ-փոստ՝ future@ftr.am 

41. «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշպանության հայկական կենտրոն»
Կազմակերպության առաքելությունը/նպատակը՝ երեխաների պաշպանության ոլորտում իրավաբանական խորհրդատվություն:
Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Սարմենի 1, հեռ.՝ (+374 10) 58-78-64, 54-29-36, էլ-փոստ՝ sakhfd@arminco.com, վեբկայք՝ www.sakharovcenter.org

42. «Պարգևենք ժպիտ» երիտասարդական ՀԿ
Կազմակերպության առաքելությունը/նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում` կարիքավոր անձանց համար հայթայթել ռեսուրսներ, հոգեբանական աջակցություն ցուցաբերել հատուկ կարիքավոր անձանց/երեխաներին, ինտեգրել նրանց հասարակությանը, երիտասարդների մասնակցություն (մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաներով սեմինարներ):
Հասցե՝ ք. Երևան, Հանրապետության 37, հեռ.՝ (374 55) 66 00 59, էլ. փոստ՝ liana.enli@gmail.com, վեբկայք՝ www.letscreatesmile.org, www.letscreatsmile.wordpress.com

43. «Տաթև» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ
Կազմակերպության առաքելությունը/նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում` առողջակրթական ցերեկային կենտրոնի գործունեություն:
Հասցե՝ ք. Երևան, Ավան, Աճառյան փակուղի 1, թիվ 56 մանկապարտեզ, հեռ.՝ (374 10) 56 87 81, (374 91) 36 72 74

44. «Հայաստանի մանկական ասոցիացիա» ՀԿ 
Կազմակերպության առաքելությունը/նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում` երեխաների սոցիալական, առողջապահական և իրավական խնդիրների վերհանում և լուծում:
Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 51, հեռ.՝ (374 10) 57 78 20, 57 33 56, էլ. փոստ՝ s-varuzhan@rambler.ru, վեբկայք` www.ch_fund.narod.ru

45. Առաողջության և կրթության հայկական կենտրոն 
Կազմակերպության առաքելությունը/նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում` երեխաների և ընտանիքների իրավունքների, շահերի և հոգեկան առողջության պաշտպանություն:
Հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 1-ին զանգված, Նանսենի 3, հեռ.՝ (374 10) 63 39 13, (374 77) 08 30 84, էլ. փոստ՝ bejanyan@ache.am, վեբկայք՝ www.ache.am

46. Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնադրամ
Կազմակերպության առաքելությունը/նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում` պաշտպանել երեխաների և ընտանիքների շահերը տարբեր ոլորտներում:
Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 51, հեռ.՝ (374 10) 57 32 36, էլ. փոստ` qocharyan11@mail.ru

47. Ձեզ համար
Կազմակերպության առաքելությունը/նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում` պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց` երեխաների, պատանիների և տարեցների, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքներն ու շահերը և պատրաստել նրանց հասարակությանը լիարժեք ինտեգրվելու համար:
Հասցե՝ ք. Երևան, Անդրանիկի 110, բն. 18, հեռ.՝ (374 77) 27 97 82, (374 91) 42 79 60, էլ. փոստ՝ hbalasanian@yahoo.com, վեբկայք՝ www.foryoungo.org

48. «Զարթոնք-89» ՀԿ
Կազմակերպության առաքելությունը/նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում` աջակցել երեխաների, դեռահասների, երիտասարդների կրթությանը, առողջությանը, իրավունքների պաշտպանությանը, նպաստել հանրապետության տարբեր մարզերում խոսքի ազատությանը և բազմակարծությանը, զարգացնել երիտասարդության շրջանում ՏՏ-ի կիրառմամբ լրագրողական հետազոտական, ստեղծագործական ունակությունների բարձրացմանը:
Հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 104, հեռ.՝ (374 10) 77 31 28, էլ. փոստ՝ zartonk-89@netsys.am, zartonkptpi@gmail.com, վեբկայք՝ www.zartonk89.am

49. «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ 
Կազմակերպության առաքելությունը/նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում` կազմակերպել և իրականացնել այնպիսի ծրագրեր և միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության հիմնախնդիրների լուծմանը:
Հասցե՝ ք. Երևան, Բաղրամյան 49, բն. 7, հեռ.՝ (374 60) 47 89 89, էլ. փոստ՝ newgenerationngo@gmail.com, infongngo@gmail.com, վեբկայք` www.ngngo.net

50. «Համագործակցություն հանուն խաղաղության և հասարակության ներդաշնակ զարգացման» ԲՀԿ 
Կազմակերպության առաքելությունը/նպատակը երեխաների պաշտպանության ոլորտում` բարեգործություն և աջակցություն:
Հասցե՝ ք. Երևան, Սեբաստիա 141/1, բն 35, հեռ.՝ (374 94) 77 57 05, (374 94) 77 57 05, էլ. փոստ`mkarina0707@mail.ru

Ծանոթություն. ցանկում ներկայացված են ՀՀ-ում գրանցված և գործող ոչ բոլոր հասարակական կազմակերպությունները: