Կենսաթոշակառու

Յուրաքանչյուր պետություն մտահոգվում է իր երկրի տարեցների բարեկեցության համար, հետևաբար և յուրաքանչյուր պետություն ունի իր կենսաթոշակային համակարգը` իր յուրահատկություններով հանդերձ: Դրանք երկրից երկիր տարբերվում են:
Փորձագետները գնահատել են, որ նվազագույն սպառողական զամբյուղի չափով կենսաթոշակ վճարելու համար կենսաթոշակային ծախսերը պետք է ավելացվեն գրեթե 2 անգամ: Այսպիսով պարզ է դառնում, թե կենսաթոշակների հետագա բարձրացումը ինչպիսի ծանր բեռ է դառնալու պետական բյուջեի համար: Խնդիրը հատկապես բարդանում է ժողովրդագրական ոչ բարենպաստ գործոնների պատճառով: Դրանց մեջ կարելի է առանձնացնել ծնելության մակարդակի անկումը, արթագաղթի ահագնացող տեմպերը: Նկատվում է բնակչության ծերացում: Կենսաթոշակների բարձրացումը ենթադրում է կենսաթոշակային վճարումների մասբաժինի ավելացում պետբյուջեի սոցիալական ծախսումների մեջ: Վերոհիշյալներով պայմանավորված կենսաթոշակային համակարգի արմատական բարեփոխումներն անխուսափելի են: 
ՀՀ-ում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքում կենսաթոշակային նոր համակարգը բազմաստիճան է, որը կազմված է երկու բաղադրիչներից` բաշխողական կենսաթոշակային բաղադրիչ և կուտակային կենսաթոշակային բաղադրիչ:

0 և 1 աստիճանները ձևավորելու են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովության համակարգի պետական կենսաթոշակային բաղադրիչը: 
Այսինքն, կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում, ի լրումն գործող համակարգի, ներդրվում են նաև կենսաթոշակների ֆինանսավորման այլ աղբյուրներ, որոնք ձևավորվում են անձի կատարած վճարումներից: Պետությունը, 0 և 1 աստիճանների միջոցով պահպանում է սոցիալական պատասխանատվությունն իր քաղաքացիների հանդեպ: 
Պարտադիր կուտակային բաղադրիչի ներքո վճարվում է պարտադիր կուտակային կենսաթոշակ, որը մասնակցի և/կամ պետության կողմից կատարված կուտակային վճարների ու դրանց ներդրումներից ստացված եկամուտների հաշվին վճարվող
կենսաթոշակն է:  
Կամավոր կուտակային կենսաթոշակայի բաղադրիչին մասնակցությունը կամավոր է, մասնակցել կարող են բոլորը` անկախ տարիքից: