Սոցիալական ապահովության պետական ծառայություն

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ սոցիալական ապահովության բնագավառում` նշանակում, վերահաշվարկում և վճարման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով վճարում է կենսաթոշակները, իրականացնում է կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձանց անհատական հաշվառումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան: Ծառայությունը կազմված է պետից, տեղակալներից, մամուլի քարտուղարից, խորհրդականներից, օգնականներից և ծառայության աշխատակազմից: Ծառայության համակարգում ընդգրկվում են ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Ծառայության նպատակները և խնդիրներն են
  1. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվառման և պարտադիր սոցիալական ապահովության ծրագրեր ֆինանսավորման համար հատկացված միջոցների արդյունավետ ու նպատակային oգտագործման ապահովումը. 
  2. Կենսաթոշակների, ապահովագրական նպաստների, հատուցումների, պատվովճարի, դրամական oգնության նշանակման և վճարման` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանվածպահանջների կատարման ապահովումը. 
  3. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը: 
Նպատակ ունենալով տրամադրել սոցիալական ոլորտի հետ կապված ամբողջական տեղեկատվություն՝ մեր համակարգը Ձեզ կուղղորդի նաև սոցիալական ոլորտի համապատասխան ենթակառուցվածքների պաշտոնական կայքեր, մասնավորապես՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնական վեբ-կայք՝ նրանց գործունեությանն առավել մանրամասն ծանոթանալու համար: