Հաշմանդամություն ունեցող անձ

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի առողջության հետ կապված որևէ սահմանափակում, այսինքն հաշմանդամություն, իսկ նրանց 20%-ը իրենց աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում են էական դժվարությունների: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող մարդիկ առանձնանում են կրթական, առողջապահական և տնտեսական կայնքին մասնակցության բավականին ցածր ցուցանիշով և աղքատության մակարդակի բարձր ցուցանիշով: Այս ամենն, անշուշտ, մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ հաճախ առողջապահական, կրթական, տրանսպորտային ծառայությունները հասանելի չեն լինում առոջական սահմանափակում ունեցող մարդկանց համար: 
Ներկայիս մեր հասարակությունում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ ձևավորվել է մի մոտեցում, որի համաձայն՝ հաշմանդամ ասելվ կարծես պատկերացնում են միայն անվասայլակ, կամ անկողնուն գամված անձի, կամ էլ անաշխատունակ անձի: Այնուամենայնիվ, գոյություն ունեն հաշմանդամության տարբեր խմբեր, առողջության տարբեր խաթարումներ, որոնք միավորվում են մեկ՝ հաշմանդամ, բառի ներքո: 
Իհարկե, ցավալի է այն փաստը, որ միայն մեկ բառը կարող է փոխել հասարակության վերաբերմունքը անձի նկատմամբ: Պետք է հաշվի առնել սակայն, որ հաշմանդամ լինելը դեռ չի նշանակում լինել հասարակությունից կղզիացած: 
Հաշմանդամ հասկացության ներքո միավորվում են ինչպես 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամները, այնպես էլ հաշմանդամություն ունեցող երեխաներն ու հաշմանդամության խումբ չունեցող անձինք: 
Անձին բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրում են համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն` անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո (իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում):