Աջակցող ցանց

 

Աջակցող ցանցը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխգործակցության, համատեղ գործունեության համակարգ է՝ ուղղված անձանց, անձանց որոշակի խմբերի և ընտանիքների իրավունքների պաշտպանությանն ու իրականացմանը, օրինական շահերի եւ ազատությունների ապահովմանը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրման միջոցով: 
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համագործակցությունն իրականացվում է սոցիալական գործընկերության միջոցով: Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ համագործակցում է` իր սպասարկման տարածքում սոցիալական ծառայությունների համալիր, ամբողջական և հասցեական մատուցման արդյունավետության բարձրացման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնին վերապահված գործառույթների և լիազորությունների արդյունավետ և հուսալի կերպով իրականացման համար: 
Սոցիալական գործընկերության իրականացման նպատակով, Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում ձևավորվում է սոցիալական համագործակցության տեղական ցանց: 
Սոցիալական ցանցի ձևավորման նպատակով, Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (վերջինիս համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի) կողմից իրականացվում է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում իրավազորություն ունեցող պետական և տեղական մարմինների, Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում տրամադրվող ծառայությունների, իրականացվող տարատեսակ ծրագրերի, ինչպես նաև Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի սպասարկման տարածքում գտնվող և/կամ գործունեություն իրականացնող այն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի քարտեզագրում, որոնց հնարավորությունների մասնակի կամ ամբողջական կիրառումը Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում, հնարավորություն կընձեռի իրականացնել Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համագործակցության մեկ կամ մի քանի նպատակները: 
Սոցիալական ցանցի անդամները կարող են իրականացնել աշխատանքային, գործնական հանդիպումներ, քննարկումներ, համաժողովներ, վարել բանակցություններ, կազմավորել համատեղ աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, իրականացնել համագործակցության արդյունավետության և փոխգործակցության ապահովման նպատակով անհրաժեշտ այլ միջոցառումներ: Ձևայնացված և խառը Սոցիալական ցանցում աշխատանքների կազմակերպման և համակարգման նպատակով, կարող է ստեղծվել համակարգող խորհուրդ: Համակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են Սոցիալական ցանցի բոլոր անդամները՝ անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով: Համակարգող խորհուրդը կազմավորվում է դրանում Սոցիալական ցանցի բոլոր անդամների (ներկայացուցիչների) հավասար քանակով ներկայացուցչության սկզբունքով: 
Համակարգող խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում և իրականացնում է նիստերի միջոցով: Համակարգող խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է համակարգող խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով: