Մեր մասին

Հարգելի´ այցելու, 

Ողջունում ենք Ձեզ ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղեկատվական համակարգի ինտերնետային կայքում: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, սոցիալական աջակցության շրջանակներում նրանց կողմից իրականացվող գործառույթների և միջոցառումների ամբողջությունն է: Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը համագործակցության ապահովման միջոցով կանխարգելում է անձի կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը, վերացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու պատճառները և հետևանքները: Սոցիալական ծառայությունների ամբողջական ինտեգրումն իրականացվում է ներքոհիշյալ երեք բաղադրիչների ինտեգրման ճանապարհով:


Ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կողմից, որտեղ հաճախորդների սոցիալական կարիքների բավարարման գործընթացն իրականացվում է մեկ վայրում: 
Հուսով ենք` ներդրված նոր գործիքների միջոցով կայքում Ձեր երթևեկը կդառնա առավել դյուրին և հաճելի: 
Մեր կայքում Դուք կգտնենք ոլորտի հետ առնչություն ունեցող բոլոր հարցերի պատասխանները, իսկ պատասխանը չգտնելու դեպքում, հոգ չէ, կարող եք դիմել մեր առգիծ խորհրդատուներին: 
Կայքում տեղ են գտել նաև Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների գործունեության, նորություններին, տեղի ունեցող փոփոխությունների մասին նյութեր, ինչպես նաև տեղեկություններ այն ամենի մասին, ինչը կապված է ինտեգրված սոցիալական ծառայությունների հետ: