Գործունեություն


Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կարևորագույն բնութագրիչներից մեկը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների առկայությունն է, այն է՝ Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններները: Հայաստանի Հանրապետությունում ներկայամս գործում են 18 Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, որոնցից 13-ը մարզերում, 5-ը՝ մայրաքաղաքում: Վերջիններիս մասին ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է հավելվածով: 

Գործունեությունը
Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններների առկայությունը հնարավորություն է տալիս հաճախորդի կարիքների բավարարման գործընթացը կազմակերպել մեկ վայրում: Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններներում տեղակայված են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության մարզային, ինչպես նաև տարածքային կենտրոնները, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները, Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի սոցիալական ծառայությունների տարածքային բաժինները: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տարածքային մարմինների` Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններներում տեղակայվելու խնդիրը կքննարկվի յուրաքանչյուր Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների համար առանձին` հաշվի առնելով շենքային պայմանները և հանձնաժողովի սպասարկման տարածքը: Տարածքային կենտրոններում կիրառվում է սոցիալական ծառայությունների տրամադրման «Մեկ պատուհան» սկզբունքը: 
«Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը հնարավորություն է ընձեռում բավարար հիմքեր ստեղծել սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցություն ապահովելու համար, հանրային գիտակցության մեջ արմատավորել այն ինստիտուցիոնալ կառույցը (շինությունը), որտեղ անձը կարող է դիմել սոցիալական որևէ խնդրով` առանց հաշվի առնելու խնդրի «պատկանելությունը» այս կամ այն ենթաոլորտին (կենսաթոշակ, նպաստներ, զբաղվածություն և այլն), կրճատել ծառայություն ստանալու համար հաճախորդի կողմից ծախսվող ժամանակը, իրական նախապայմաններ ստեղծել հաճախորդի խնդիրը ոչ թե նեղ ոլորտային տեսանկյունից, այլ ընդհանուր սոցիալական պաշտպանության համակարգի տեսանկյունից դիտարկելու համար: