08-11-2017
Սոցիալական լրահոս
Չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքները կհամարվեն բազմազավակ

Բազմազավակ ընտանիքների խնդիրները, նրանց հոգսերի թեթևացումը, երեխաների առավել կայուն ու բարեկեցիկ ապագայի երաշխավորումն ու բազմազավակության խրախուսումը
մեր
երկրում
այսօր
կարևորագույն
հարցի
է
վերածվել.
հանրային
ռադիոյի
«Կենսաձև»
հաղորդման
շրջանակներում
այս
հարցերի
շուրջ
է
խոսել
ՀՀ
աշխատանքի
և
սոցիալական
հարցերի
նախարարության
ժողովրդագրության
բաժնի
պետ
Վանիկ
Բաբաջանյանը:
Վերջինիս խոսքով՝ բազմազավակ ընտանիքների խնդիրը մշտապես գտնվել և գտնվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիտանկյունում: Վերջիններիս
հոգսերի
թեթևացումը,
երեխաների
առավել
կայուն
ու
բարեկեցիկ
ապագայի
երաշխավորումն
ու
ի
վերջո
բազմազավակության
խրախուսումը
մեր
երկրում
այսօր
կարևորագույն
հարցի
է
վերածվել:
Վանիկ Բաբաջանյանն, անդրադառնալով «բազմազավակ ընտանիք»
բնորոշմանը
և
«Բազմազավակ
ընտանիքների
մասին»
ՀՀ
օրենքի
նախագծին,
նշել
է,
որ
բազմազավակ
ընտանիքը
մեր
հասարակության
միջինից
ավելի
բարձր
տարիք
ունեցող
անձանց
մոտ
ասոցացվում
է
խորհրդային
հին
ու
բարի
ժամանակներում
իրականացվող
միջոցառումների
հետ,
երբ
սոցիալական
պաշտպանության
համակարգը
բավականին
շռայլ
է
գտնվել
ընտանիքների
այն
տիպի
նկատմամբ,
որոնք
ունեցել
են
որոշակի
թվով
երեխաներ:
Խորհրդային
Հայաստանում
նույնպես
բազմազավակությունն
օրենսդրական
ճանապարհով
կարգավորվել
է
և
4 ու
ավելի
երեխա
ունեցող
ընտանիքները
համարվել
են
բազմազավակ
ընտանիքներ
և
պետությունից
ստացել
են
որոշակի
երաշխիքներ
ու
սոցիալական
աջակցության
որոշակի
տեսակներ:
«Բազմազավակ ընտանիքների արժևորումը ներկա պահին նախ և առաջ պետք է կապել Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի
հետ:
Ընդ
որում
այստեղ
խոսքը
պետք
է
կապել
ոչ
միայն
ծնունդերի
թվաքանակի
և ծնելիության հետ ընդհանրապես, այլև շատ երեխա ունեցող
ընտանիքներում
մարդկային
կապիտալի
բարձր
որակ
ստեղծելու
տեսլականի
հետ:
Ցավոք,
այսօր
Հայաստանում
բազմազավակ
ընտանիք
հասկացությունն
ասոցացվում
է
աղքատության
հետ:
Իհարկե
աղքատության
հետ
ասոցացումն
իր
մեջ
ունի
ճշմարտության
հատիկ
և
հիմքեր,
ինչը
փաստված
է
նաև
վիճակագրությամբ:
Մարդահամարի
վերջին
2011 թ.-ի տվյալների
համաձայն
4 և
ավել
երեխա
ունեն
շուրջ
7400 ընտանիքներ,
իսկ
դրանցից
շուրջ
6400 ընտանիք
համարվում
է
անապահով
և
հաշվառված
է
անապահովության
գնահատման
համակարգում
և
համապատասխանաբար
ստանում
է
ընտանեկան
նպաստ»,-ասել է պաշտոնյան:
Նրա հավաստմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պարբերաբար
իրականացվել
են
ընտանիքների,
այդ
թվում
նաև
բազմազավակ
ընտանիքների
կարիքների
գնահատում
և
պայմանավորված
նաև
սահմանադրական
փոփոխություններով,
որում
բազմազավակությունը
դիտվել
է
որպես
մարդու
իրավունք,
նախարարության
կողմից
մշակվել
և
ներկայումս
հանրային
քննարկման
փուլում
է
գտնվում
«Բազմազավակ
ընտանիքների
մասին»
ՀՀ
օրենքի
նախագիծը,
որի
նպատակն
է
նախ
և
առաջ
սահմանել,
թե
հանրապետությունում
որն
է
համարվելու
բազմազավակ
ընտանիք
և
աջակցության
ինչպիսի
տեսակներ
է
ստանալու:
«Նախարարության կողմից մշակված նախագծով բազմազավակ է համարվելու 1 ամուսնական զույգի՝
մայրիկի
և
հայրիկի
խնամքի
տակ
4 և
ավելի
երեխա
ունեցող
ընտանիքը,
ընդ
որում
խնդրում
եմ
ուշադրություն
դարձնել
1 նրբությա՝
կա
ընտանիք
և
կա
տնային
տնտեսություն,
ընտանիքը
մեկ
ամուսնական
զույգի
խնամքի
ներքո
գտնվող
երեխաներով
ընտանիքներն
են,
իսկ
տնային
տնտեսությունում
հնարավոր
է
լինեն
շատ
երեխաներ,
բայց
լինեն
տարբեր
ամուսնական
զույգերից:
Եթե
հաշվի
առնենք
այդ
յուրահատկությունը,
ապա
ներկայումս
4 և
ավելի
երեխա
ունեցող
տնային
տնտեսությունների
թիվը
կրկնակի
ավել
է,
քան
ընտանիքներինը»,-նշել է Վանիկ Բաբաջանյանը:
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Բաբաջանյանը նշել է, որ օրենքով սահմանվում են այն նպատակները, որոնց մեր հանրապետությունն ուզում է հասնել,
ընդհուպ
մինչև
ժողովրդագրական
իրավիճակի
բարելավում
և
սահմանվում
են
աջակցության
այն
տեսակները,
որոնք
անհրաժեշտ
կլինեն
բազմազավակ
ընտանիքներին
և
կնպաստեն
նրանց
կյանքի
որակի
բարելավմանը:
Մանրամասնելով աջակցության տեսակները՝ պաշտոնյան ընդգծել է, որ աջակցության առաջին տեսակը, որը հիմա էլ է տրամադրվում, սոցիալական աջակցությունն
է:
«Սակայն
օրենքի
հիմնական
գաղափարը
հետևյալն
է՝
ինչպես
անել,
որ
աղքատ
ընտանիքը
դառնա
ինքնապահով
ընտանիք,
որովհետև
նպաստ
կարելի
է
տալ
կրկնակի
ավելի
և
անվերջ,
բայց
դա
ընտանիքի
համար
որևէ
հեռանկարային
հարց
չի
լուծելու:
Հիմնական
մեխը
ինքնապահովումն
է,
այնպես
անել,
որ
տվյալ
ընտանիքն
իր
ուժերով
կարողանա
հաղթահարել
իր
առջև
ծառացած
խնդիրները,
և
այդ
կապակցությամբ
մենք
տեսնում
ենք
հիմնական
ուղղությունը
տվյալ
ընտանիքի
սեփական
աշխատանքը
սկսելու
հնարավորությունների
զարգացման
մեջ»,-շեշտել է պաշտոնյան:
Հաջորդ կարևոր աջակցության տեսակը առողջապահական ոլորտում է և չնայած նրան, որ ներկայում բազմազավակ ընտանիքի երեխաները ստանում են արտոնյալ պայմաններով բուժսպասարկում, ըստ զրուցակցի,
այդ
ամենը
պետք դրվի լիակատար օրենսդրական ուղու վրա, և երեխաների հետ միասին նաև ծնողները պետք է ստանան բուժսպասարկում, քանի որ հաջողությունների
կարող
է
հասնել
այն
ընտանիքը,
որը
առողջ
և
կենսունակ:
Ուղղության մյուս տեսակը, որը նախատեսված է օրենքի նախագծով, բնակարանային ապահովությունն է: Նախարարության կողմից իրականացված
ուսումնասիրությունների
համաձայն,
բազմազավակ
7400 ընտանիքների
70 տոկոսն ապրում է գերբեռնված բնակարաններում կամ բնակելի
տներում:
Այս
խնդրի
կարգավորման
ուղղությամբ
նախատեսվում
է
այսօր
իրականացվող
և
ապագայում
իրականացվելիք
պետական
նպատակային
ծրագրերում
այդ
ընտանիքների
առաջնահերթ
ընդգրկումը,
և
բնակարանների
գնման
կամ
շինարարության
համար
արտոնյալ
պայմաններով
վարկի
տրամադրումը:
Խոսելով օրենքի նախագծի մշակման ընթացքից՝ Բաբաջանյանը նշել է, որ աշխատանքներում ակտիվ ներգրավված
են
եղել
շահագրգիռ
բոլոր
պետական
մարմինները,
հաշվի
է
առնվել
միջազգային
փորձը՝
ինչպես
նախկին
ԽՍՀՄ
երկրների,
այնպես
էլ
եվրոպական
երկրների՝
Ռուսաստանի,
Գերմանիայի, Ֆրանսիային, Միացյալ Նահանգների և այլն: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի քննարկման համար նախատեսված միասնական պորտալում՝ e-draft.am կայքում,
նախատեսվում
են
հանրային
քննարկումներ
հասարակական
կազմակերպությունների
և
բազմազավակ
ընտանիքների
ներկայացուցիչների
հետ:
Ամփոփելով խոսքը՝ Վանիկ Բաբաջանյանը նշել է, որ չպետք է սահմանափակվել միայն օրենքի ընդունմամբ
և
կիրառմամբ.
«Դա
դեռևս
գործի
մի
մասն
է,
մեզ
անհրաժեշտ
է
մեր
հանրապետության
սոցիալ-տնտեսական
հետագա
առաջընթացը
տեսնել
զարգացման
համապատկերում,
եթե
մենք
սահմանենք
ընտանիքի
շեմ,
ընտանիքը
ստանա
որոշակի
աջակցություն,
բայց
աջակցության
սահմաններից
դուրս
ունենանք
ոչ
բարենպաստ
պատկեր,
մենք
հաջողության
դժվար
թե
հասնենք:
Մեկ
օրենքի
շրջանակներում
ընտանիքի
մեկ
տիպին
տրամադրվելիք
աջակցության
շրջանակներում
մենք
ի
սկզբանե
հաշիվ
ենք
տվել
մեզ,
որ
ի
վիճակի
չենք
լինելու
բավարարելու
նրանց
բոլոր
պահանջմունքները,
բայց
ունենք
հիմնական
պահանջմունքները
բավարարելու
հավակնություն»: