Սոցիալական աշխատողների հարթակ
Հարթակն իրենից ներկայացնում է հատուկ միջավայր այն աշխատակիցների և/կամ կազմակերպությունների համար, որոնք որևէ կերպ առնչվում են ոլորտի հետ: Հարթակում գրանցվածները հնարավորություն են ունենալու ծանոթանալ իրենց և/կամ իրենց գործունեությանը վերաբերող նախագծերին, նորություններին, փոխօգնության սկզբունքի համապատասխան որևէ հարցի կամ խնդիր շուրջ իրականացնել on-line քննարկումներ, տալ համակարգային լուծումներ: Տեղադրված են լինելու մասնագիտական ծրագրերի մասին տեղեկություններ, ինչպես նաև նյութեր, որոնք չունեն ընդհանուր հասանելիություն:
Հարթակում գրանցված կազմակերպությունները ներկայացնելու են նաև իրենց գործունեությունը, իրենց կողմից իրականացվող ծրագրերը, դրանց արդյունքները: Այս հանգամանքը կարևորվում է նրանով, որ գրանցված կազմակերպությունների միջև տեղի կունենա փորձի փոխանակում, ինչպես նաև հնարավոր կլինի իրականացնել համագործակցություններ:
Հարթակում Ձեզ կամ Ձեր կազմակերպությունը գրանցելու համար հետևեք հղմանը:
Սոցիալական աշխատողների հարթակ տեղափոխվելու և գրանցվելու համար հետևեք հղմանը: