Օնգեք Ձեր աշխատանքով

Եթե հարց է առաջացել, թե ինչպես օգնել, ապա ակնհայտ է, որ առկա է բարի գործ կատարելու ցանկություն: Նախ պետք է սահմանել թե ու՞մ կարելի է համարել կամավոր: Կամավարն այն մարդն է, ով գործում է բացառապես իր կամքով: Կամավորի ռեսուրսը իր սեփական ժամանակը, սեփական ուժերը, ցանկությունն ու կամքն է: Մեծամասամբ կամավոր աշխատանք կատարողը ոչ պրոֆեսիոնալ աշխատող է. աշխատանքը կատարում է այնպես, ինչպես կարողանում է: Կամավոր լինելը իրենից ներկայացնում է մեծ պատասխանատվություն, որից շատ բան է կախված լինում՝ ընդհուպ մինչև մարդկային կյանք: 
Կամավորությունն իրենից ներկայացնում է ամբողջ աշխարհում զարգացում ապահովելու գործում մարդկանց ներգրավելու հզոր միջոց: Յուրաքանչյուրը կարող է զոհել իր ժամանակը, կարողություններն ու գիտելիքները կամավոր աշխատանք կատարելու համար, իսկ ջանքերի միաձուլման շնորհիվ հնարավոր է հասնել պատշաճ կայացման և զարգացման: 
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում Դուք՝ որպես կամավոր աշխատող,  կարող եք ներգրավվել մասնավորապես հետևյալ հիմնական ուղղություններով՝
  • Աշխատանք ՀՍԾՏԿ գրասենյակներում 
  • Աջակցություն տարեցներին 
  • Աջակցություն այլ խոցելի խմբերին 
  • Դեպքի վարման գործընթացին օժանդակում 
  • Մասնակցություն զբաղվածության պետական ծրագրերի իրականացմանը 
  • Այլ 

Դիմելու կարգը