Աշխատանք փնտրող զբաղված անձ

Աշխատանք փնտրող անձը 16 տարին լրացած անձ է, որն, անկախ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեuված գործունեության որևէ տեuակով զբաղված լինելու հանգամանքից, իր իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

Աշխատանք փնտրող անձի իրավունքները 
Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի`
1) հաշվառվելու նպատակով դիմելու լիազորված մարմին.
2)լիազորված մարմնից ստանալու զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.
3)ստանալու տեղեկություններ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ.
4) հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության.
5) մասնագիտական կողմնորոշման.
6)լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:
Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության: