Վերադարձած միգրանտներ

Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության նպատակը ազգային անվտանգության ու կայուն մարդկային զարգացման պահանջներին համապատասխանող միգրացիոն իրավիճակի ձևավորումն է և միգրացիոն հոսքերում ներառված անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության ապահովումը: Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտի մեջ առկա խնդիրների լուծման շարքում հատկապես կարևրովում է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձի, ինչպես նաև հայրենիքում նրանց հետագա վերաինտեգրմանը ցուցաբերվող աջակցությունը: 
Պետությունը մշտապես հետևում է իր քաղաքացիների զբաղվածության հարցերի կարգավորմանը: Դրանից անմասն չեն մնում նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող վերադարձած միգրանտները: Պետությունն իրականացնում է իր իր քաղաքացի հանդիսացող վերադարձած միգրանտների, մասնավորապես սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը: 

Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիր 

Հայաստանի Հանրապետությունում սիրիահայերի զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագիրը մեկնարկվել է 2014թ.-ի մայիսի 31-ին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված պայմանագրի շրջանակներում: 
Ծրագրի նպատակն է մեծացնել Հայաստան ժամանած սիրիահայերի աշխատանքի տեղավորման հնարավորությունները` նրանց հմտությունները և կարողությունները ավելացնելու և աշխատաշուկայում մրցունակ դարձնելու ճանապարհով: 
Ծրագրում կարող են ընդգրկվել աշխատանքային տարիքի, աշխատանք փնտրող սիրիահայերը, որոնք հաշվառված են «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոններում: 
Հաշվառվելու համար անձը ներկայանում է իր բնակության վայրը սպասարկող զբաղվածության կենտրոն` հետևյալ փաստաթղթերով՝
  • Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, 
  • Հանրային ծառայության համարանիշ: 
Ծրագիրն ունի երեք ուղղություն. 
  1. աշխատանքի տեղավորման մասնավոր կազմակերպությունների օժանդակությամբ աշխատանք փնտրողներին աշխատանքի տեղավորման նպատակով հավաստագրի (վաուչերի) տրամադրում. 
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է զբաղվածության մասնավոր գործակալությունների աջակցությամբ աշխատանքի տեղավորել այն անձանց, որոնք ԶՊԾԳ-ի միջոցով չեն կարողացել գտնել աշխատանք: 
Այդ նպատակով 25 աշխատանք փնտրող անձի կտրվի 90 000 դրամ արժողությամբ հավաստագիր, որի հիման վրա այն մասնավոր գործակալությունը, որը աշխատանք կգտնի տվյալ անձի համար, ծրագրի շրջանակներում կստանա նշված գումարը: 
Գումարը կվճարվի ԶՊԾԳ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա` 3 փուլով. 
  • 10000 դրամ, 
  • 40000 դրամ, 
  • 40000 դրամ: 
Պայմանագրում նշված պայմանների չկատարման դեպքում գումարները ենթակա են ետգանձման: 

      2. մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում, 

Այս բաղադրիչի նպատակն է աջակցել սիրիահայ աշխատանք փնտրողին ձեռք բերել նոր հմտություններ և կարողություններ և դառնալ մրցունակ Հայաստանի աշխատաշուկայում:Ուսուցման ծրագրերում կընդգրկվեն 40 աշխատանք փնտրող: Ուսուցումը կարող է իրականացվել ուսումնական կազմակերպության կամ գործատուի կողմից:Դասընթացների տևողությունը 3-4 ամիս է: Մասնակիցներին կտրվի կրթաթոշակ: 

      3. աշխատանքի տոնավաճառի կազմակերպում, 

Այս բաղադրիչի նպատակն է կազմակերպել հանդիպում սիրիահայ աշխատանք փնտրողների և գործատուների միջև` այդպիսով մեծացնելով աշխատանք գտնելու և աշխատատեղը լրացնելու հնարավորությունները:Տոնավաճառին կմասնակցի տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 50 գործատու: Տոնավաճառը նախատեսվում է կազմակերպել մինչև սեպտեմբերի 15-ը: 
Ծրագրի հետ կապված Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ 

  • այցելելով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կենտրոններ, 
  • www.employment.am կայքից, 
  • Զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարին` 08 000 10 20: 
Գործակալության կողմից մատուցվող բոլոր ծառայությունները անվճար և հասանելի են հանրապետության ողջ տարածքում: