Ծառայություններ

Զբաղվածության պետական ծառայության կենտրոնում հաշվառվել կարող եք` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը. 
• անձնագիրը կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ, 
• uոցիալական քարտը կամ uոցիալական քարտ չունենալու մաuին տեղեկանքը 
• կրթություն ունեցողները` կրթության մասին փաստաթուղթը: 

Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձը գործազուրկի կարգավիճակ ստանալու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝ 
• տեղեկանք` անձի կենuաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի) չuտանալու մաuին, 
• ապահովագրական uտաժը հաuտատող փաuտաթուղթ, 
• զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք), 
• կրթության մաuին փաuտաթուղթ (կրթություն ունեցողները), 
• տեղեկանք փաuտացի բնակության վայրի մաuին, 
• տեղեկանք` պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումների կատարման կամ աշխատավարձ uտանալու ժամկետների մաuին, 
• տեղեկանք աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեuական նշանակության հողի uեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մաuին: 
Վերջին երկու կետերում նշված տեղեկատվությունը ստացվում է կենտրոնի կողմից` համապատասխան գերատեսչություններին ուղղված գրավոր հարցումների հիման վրա: 

Աշխատանք փնտրող անձին առաջարկվող ծառայությունները

1)գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի),
2)քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցում կամ աշխատանքների կատարում.
3) անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեություն.
4) արտոնագրային վճար վճարողի գործունեություն.
5) ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
6)ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցում զբաղված լինելու հանգամանքից, սահմանված կարգով իր իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին: