Գործազուրկ

Այս բաժնում Դուք կարող եք ծանոթանալ որպես գործազուրկ հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, առկա թափուր աշխատատեղերի ցանկին, զբաղվածության պետական ծրագրերին և առաջարկվող այլ ծառայություններին: 
Գործազուրկ են համարվում կենսաթոշակառու չհանդիսացող աշխատանք փնտրող այն չզբաղված անձինք, ովքեր աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ: Յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ կարող է դիմել իր բնակության վայրն սպասարկող զբաղվածության պետական ծառայության մարզային կամ տարածքային կենտրոն` խորհրդատվություն ստանալու, հաշվառվելու և պետության կողմից սահմանված երաշխիքներից օգտվելու նպատակով: 
Զբաղվածության պետական ծառայության կենտրոնում  կարող եք հաշվառվել` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը. 
  1. անձնագիրը կամ անձը հաuտատող այլ փաuտաթուղթ, 
  2. uոցիալական քարտը կամ uոցիալական քարտ չունենալու մաuին տեղեկանքը, 
  3. կրթություն ունեցողները` կրթության մասին փաստաթուղթը: 
Զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձը գործազուրկի կարգավիճակ ստանալու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝ 
  • տեղեկանք` անձի կենuաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենuաթոշակի) չuտանալու մաuին, 
  • ապահովագրական uտաժը հաuտատող փաuտաթուղթ, 
  • զինվորական գրքույկ (զինվորական ծառայություն անցած անձինք), 
  • կրթության մաuին փաuտաթուղթ (կրթություն ունեցողները), 
  • տեղեկանք փաuտացի բնակության վայրի մաuին, 
  • տեղեկանք` պարտադիր uոցիալական ապահովագրության վճարումների կատարման կամ աշխատավարձ uտանալու ժամկետների մաuին, 
  • տեղեկանք աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեuական նշանակության հողի uեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մաuին: 
Վերջին երկու կետերում նշված տեղեկատվությունը ստացվում է կենտրոնի կողմից` համապատասխան գերատեսչություններին ուղղված գրավոր հարցումների հիման վրա: 

Աշխատանք փնտրող զբաղված անձն իրավունք ունի` 

  1. հաշվառվելու նպատակով դիմելու լիազորված մարմին. 
  2. լիազորված մարմնից ստանալու զբաղվածության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն. 
  3. ստանալու տեղեկություններ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում գրանցված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ. 
  4. հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման միջնորդության. 
  5. մասնագիտական կողմնորոշման. 
  6. լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության` վերադասության կամ դատական կարգով բողոքարկման: 
Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության: 

Աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում 
Աշխատանքային կարիքների գնահատումը սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան աշխատանք փնտրող անձի կողմից որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունների որոշումն է: 
Աշխատանքային կարիքների գնահատումն իրականացվում է` հաշվի առնելով աշխատանք փնտրող անձի՝ 
  • սեռը, տարիքը, ամուսնական կարգավիճակը, բնակավայրի տիպը (քաղաքային, գյուղական, սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային). 
  • աշխատանքային ցանկությունները և հետաքրքրությունները (նախընտրելի աշխատանքի մասին պատկերացումները), այդ թվում` որոշակի մասնագիտությամբ կամ որակավորմամբ, որոշակի ոլորտում, որոշակի աշխատավարձով, բնակության վայրից որոշակի հեռավորության վրա, տրանսպորտային մատչելիությանը վերաբերող որոշակի պահանջների բավարարմամբ, որոշակի աշխատանքային պայմաններով, որոշակի բնույթի աշխատանք ունենալու ցանկությունը, որոշակի աշխատանքների կատարման համար հոգեֆիզիոլոգիական հակվածությունը, նոր մասնագիտություն և հմտություններ ստանալու, որակավորումը բարձրացնելու պատրաստակամությունը. 
  • որոշակի աշխատանք կատարելու օբյեկտիվ հնարավորությունները (կրթությունը, մասնագիտությունը, որակավորումը, աշխատանքային ստաժը, այդ թվում՝ հատուկ կամ մասնագիտական աշխատանքային փորձը). 
  • հաշմանդամություն ունենալու հանգամանքը, հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության և ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակման աստիճանը (այդ թվում` ուղեկցողի անհրաժեշտությունը), վերականգնողական անհատական ծրագիրը. 
  • սոցիալական կարգավիճակը` սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելը, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալը, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելը, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքը. 
  • գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը, դրա տևողությունը. 
  • արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը. 
  • փախստական լինելու հանգամանքը. 
  • առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը. 
  • անձի աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի` ունեցած մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից. 
  • մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը. 
  • ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը: 
Տարածքային կենտրոնի կողմից աշխատանքային կարիքների գնահատման նպատակով աշխատանք փնտրող անձը լրացնում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման հարցաթերթիկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան: Տարածքային կենտրոնն ուսումնասիրելով և վերլուծելով հարցաթերթիկում ներառված տեղեկատվությունը, դրանք համադրելով նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում տվյալ անձի մասին առկա տվյալների և փաստաթղթերի հետ, հարցաթերթիկը լրացվելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում կազմում է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացություն: Աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունն օգտագործվում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովման անհատական ծրագրում աջակցության թիրախները և դրանց հասնելու համար համապատասխան միջոցառումները նախանշելու համար: Աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման մասին ամփոփ եզրակացությունը կցվում է անհատական ծրագրին և համարվում է դրա անբաժանելի մասը: 

Աշխատանք փնտրող անձին հավառելը 
Աշխատանք փնտրող անձը կախված իր զբաղվածության մակարդակից՝ զբաղված կամ չզբաղված, կարող է դիմել իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն և հաշվառվել որպես աշխատանք փնտրող անձ: Տարածքային կենտրոնում հաշվառվելու համար աշխատանք փնտրող անձը ներկայացնում է՝ 
  1. անձնագիր կամ նույնականացման քարտ. 
  2. նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ. 
  3. կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում. 
  4. աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ. 
  5. զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում. 
  6. հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն): 
Աշխատանք փնտրող անձը տարածքային կենտրոնում հաշվառվելու համար ներկայացնում է վերոհիշյալ փաստաթղթերի բնօրինակները
Հաշմանդամություն ունեցող՝ աշխատանք փնտրող անձը, վերևում նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոն է ներկայացնում նաև նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի կողմից տրված վերականգնողական անհատական ծրագիրը: Ընդ որում, վերականգնողական անհատական ծրագրի ներկայացումը չի պահանջվում, եթե այն բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ուղարկվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային այն կենտրոն, որում տեղակայված է հաշմանդամություն ունեցող՝ աշխատանք փնտրող անձի փաստացի բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնը: Աշխատանք փնտրող անձի հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային ձևով՝ նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում համապատասխան տեղեկատվությունը մուտքագրելու, ներկայացված փաստաթղթերն էլեկտրոնային պատկերատպման (սքանավորում) ենթարկելու և դրանք տեղեկատվական շտեմարանում ներբեռնելու միջոցով: Աշխատանք փնտրող անձին հաշվառելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օր է համարվում սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձը չի ներկայացնում որպես աշխատանք փնտրող անձ հաշվառվելու նպատակով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ապա նույն օրը տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին: Եթե աշխատանք փնտրող անձը տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, ապա անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում տարածքային կենտրոն` սկզբնական դիմելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում տարածքային կենտրոնի կողմից անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը: Աշխատանք փնտրող անձը համարվում է հաշվառված՝ սույն կարգով նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային կենտրոնի կողմից ստանալու օրվանից: Հաշվառման նպատակով աշխատանք փնտրող անձի կողմից տարածքային կենտրոն ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են նախարարության կողմից ձևավորված և վարվող տեղեկատվական շտեմարանում համապատասխան տեղեկատվությունը մուտքագրելուց, ներկայացված փաստաթղթերն էլեկտրոնային պատկերատպման (սքանավորում) ենթարկելուց և դրանք տեղեկատվական շտեմարանում ներբեռնելուց հետո: 

Աշխատանք փնտրող անձի նախնական գրանցումը 
Աշխատանք փնտրող անձը մինչև տարածքային կենտրոնում հաշվառվելը կարող է առցանց եղանակով նախնական գրանցվել՝ գործակալության պաշտոնական կայքէջում: Նախնական գրանցման արդյունքում աշխատանք փնտրող անձը սույն կարգի իմաստով չի համարվում հաշվառված: Նախնական գրանցման էլեկտրոնային համակարգի միջավայրում գրանցված՝ աշխատանք փնտրող անձի համար հասանելի են դառնում իր կողմից տրամադրված տեղեկատվությանը համապատասխան, իր համար հարմար աշխատանք համարվող թափուր աշխատատեղերի ցանկը, ինչպես նաև զբաղվածության պետական համապատասխան ծրագրերի մասին տեղեկատվությունը:  
Հարգելի՛ այցելու, դուք կարող եք առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ Զբաղվածության պետական ծառայության պաշտոնական կայքից կամ էլ այցելելով Ձեր բնակության վայրը սպասարկող ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն՝ դիմելով միասնական ընդունարան: Կենտրոնների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք տեսնել քարտեզի վրա:



 Ծանոթություն: Մոխրագույն խորանարդները կառուցվելիք կենտրոններն են: