Օգտվողի ուղեցույց

Հարգելի´ այցելու, նախքան կայքում որևէ գործողություն իրականացնելը խնդրում ենք ուշադիր դիտել հետևյալ հոլովակը և ծանոթանալ կայքից օգտվելու պայմաններին: Հոլովակ, իր մեջ ներառելու է ` 
  • Կայքի ծանոթություն 
  • Գրանցման գործընթացի ներկայացում 
  • Կայքում տեղադրված նյութերից օգտվելու գործընթացի ներկայացում 
  • Ծանոթություն կայքի հիմնական գործիքակազմին 
Ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղեկատվական համակարգը իրենից ներկայացնում է ծանոթագրական բնույք կրող մի համակարգ՝ առգիծ գրանցման և հեղինակային իրավունքների, ինչպես նաև կայքից օգտվելու պայմաններին համաձայնության պահանջով: Համակարգի օգտվողներին չի թույլատրվում փոփոխություններ կատարել, տարածել, հրապարակել կայքում տեղակայված նյութերը: 
Տեղեկատվական համակարգը նախատեսված է այնպես, որ Ձեր երթևեկը կայքով առավել դյուրին դառնա: Նախագծված են ոլորտային, կարգավիճակային, նավիգացիոն և գրաֆիկական: Նրանցից յուրաքանչյուրի մանրամասն նկարագրությունը կայքի քարտեզում է: 
Տեղեկատվական համակարգում գրանցվելուց հետո կայքի այցելուն դառնում է կայքի լիիրավ օգտվող և իր իրավասության սահմաններում կարող է օգտվել կայքում տեղադրված տեղեկատվական ռեսուրսներից, հայցել դեպքի վարում կամ տրամադրել դրա ներուժ պարունակող տեղեկատվություն, իրականացնել իր կողմից այցելած ՀՍԾՏԿ գրասենյակի աշխատակիցների կարողությունների և հմտությունների գնահատում: Օգտագտվողի կողմից գրանցման ժամանակ տրամադրվող տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման և տարածման: 
Տեղեկատվական համակարգում տեղ է գտնելու նաև սոցիալական ոլորտում աշխատող մասնագետների համար հատուկ հարթակ՝ սոցիալական աշխատողների հարթակ, որում կարող են գրանցվել ինչպես հենց աշխատակիցները, այնպես էլ այդ ոլորտի հետ կապված կազմակերպություններն ու նրանց աշխատակիցները: 
Հուսով ենք՝ հոլովակը դիտելու հետո ամեն ինչ առավել պարզ և դյուրին կդառնա Ձեզ համար: 

Շնորհակալություն: